Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺԲ. «Կոչ ենք անում միանալ. Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի մեր հայրենակիցների ամրությունից է կախված այս գահավիժման ընթացքի կասեցումը»

Ապրիլ 25,2024 17:05

Տավուշի մարզում սկսված հայրենազրկման նոր փուլի գործնական քայլերը սկիզբ դրեցին համազգային ցասմանը, իսկ ապրիլի 24-ի պոռթկումը է՛լ ավելի խթանեց դա։

Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է։

Բոլոր գիտակից, սրտացավ հայ մարդկանց, առողջ ազգային ուժերին կոչ ենք անում միանալ դիմադրական պայքարին քաղաքացիական անհնազանդության բոլոր հնարավոր միջոցներով, ստեղծելով դիմադրության տասնյակ օջախներ Երևանում և մարզերում։

Հանձնման ենթակա 4 գյուղերի և 4 անկլավների մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք ունեն հնարավորություն, կոչ ենք անում յուրաքանչյուրն իր բնակավայրում միանալ Տավուշի գյուղերի ճանապարհները փակած մեր եղբայրներին և քույրերին` նրանց հոգեպես և ֆիզիկապես սատարելու նպատակով:

Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի մեր հայրենակիցների ամրությունից է կախված այսօր այս գահավիժման ընթացքի կասեցումը և Հայաստանի ապագան` որպես ինքնիշխան պետություն:

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930