Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդվզման ու դիմադրողականության խորհրդանիշ է դարձել Բագրատ սրբազանը». Ձյունիկ Աղաջանյան

Ապրիլ 30,2024 15:29

«Նախորդ հարցազրույցներից մեկի ժամանակ էլ եմ նշել, որ այս իշխանությունները փորձում են ոչ միայն մեր հոգին, այլեւ մեր ոգին ջարդել, անում են բոլոր քայլերը, որպեսզի իրենց հանձնվողական եւ պարտվողական քաղաքականությունն ի վերջո իր հանգուցալուծմանը հասնի, այսինքն՝ կատարեն այն բոլոր հանձնառությունները, ինչի համար նրանք բերվել են »,-«Հայելի» ակումբում նշեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Այսօր ընդվզման, դիմադրողականության խորհրդանիշ է դարձել Բագրատ սրբազանը, նաեւ Լենա տատիկը: Նրանք խորհրդանշում են երկու ամուր հենասյուներ, մեկը մեր արժեհամակարգը դարերով անցկացրած եւ մեզ հասցրած եկեղեցին է, որը չնայած այս իշխանությունների բազում քայլերին ու ջանքերին, չի հաջողվել սասանել, իսկ մնացած հենասյուների հետ կապված այս իշխանությունն արդեն իսկ իրականացրել է իր քայքայիչ գործունեությունը՝ լինի դա մշակույթը, Սփյուռքը, պատմությունը, հայրենի հողի ընկալումը,թե բանակի հանդեպ վստահությունն ու զինվորականության հանդեպ հավատը:

Իրենք իրենց քայլերով սասանում են բոլոր այն սյուները, որոնց վրա հենված է հայի ինքնությունը: Մյուսը Լենա տատիկն է, որն իր տարիքի բարձունքից ցույց է տալիս, որ այն քայլերը եւ այն ընկալումը, որի համար նաեւ Կիրանցի բնակիչները վեր էին կացել եւ եկել էին այդ աթոռին բազմած անձի (Նիկոլ Փաշինյանի-Գ.Հ.) հետ հանդիպման, սխալ է, եւ հայրենիքն ու պետությունը ոչնչացնելուն ուղղված քայլ է»,-ասաց Ձյունիկ Աղաջանյանը՝ անդրադառնալով Բագրատ սրբազանի դեմ սկսված քարոզչական արշավին եւ իշխանությունների գործողություններին:

Արտակարգ եւ լիազոր դեսպանի խոսքով. «Անկախ տարիքից, ֆիզիկական եւ այլ կարողություններից՝ պետք է յուրաքանչյուրը կանգնի ի պաշտպանություն հող հայրենիի: Եվ այս երկու արժեքային հենասյուներն են, որ այս իշխանությունները չեն կարողանում կոտրել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930