Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալ եմ պարոն Օսկանյանին, բայց ես վարչապետ լինելու հավակնություն ու ցանկություն չունեմ»

Մայիս 10,2024 13:03

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, որ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի։

«Ես անկեղծորեն շնորհակալ եմ պարոն Օսկանյանին, բայց ես այդ հավակնությունը ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է։ Ես սկզբունքով կարծում եմ, որ ճիշտ չէ դա, ոչ էլ հավակնություն ունեմ»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Հարցին, եթե շարժմանը միացած անձանց մեծ մասն իրեն տեսնի վարչապետ, ի՞նչ կորոշի, նա պատասխանեց․ «Ընթացքը կորոշի, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, Տիրոջ կամքով էլ թող գնա ընթացքը։ Մարդկային ջանքերը, այո կարեւոր են, բայց ի վերջո աստվածային նախախնամությունն է մեզ ուղղորդողը միշտ։ Ես այդ ճանապարհին եմ հավատում։ Թող գա ժամանակը, կիմանանք»։

Անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» գրել է, որ օրակարգում Բագրատ Սրբազանին մեկուսացնելու հարցն է, նա ասաց․ «Հայկական ժամանակն» ի՞նչ է, իրենք տեղյա՞կ են պետական բոլոր գործառույթներից։ Այսինքն՝ մեկուսացման  որոշումը հրապարակված կա՞, պետությունն այդպես է չէ կառավարվում՝ անձնական աղբյուրներով։ Ձյուն գա ձեր գլխին, սա թող մնա իրենց համար որպես դեւիզ, այն էլ ամառ օրով»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031