Լրահոս
Օրվա լրահոսը

2024 թվականի ապրիլը համարվեց ամենատաքը և ամենաչորը Հայաստանի համար

Մայիս 23,2024 17:58
2024 թվականի ապրիլը համարվեց ամենատաքը և ամենաչորը Հայաստանի համար

2024 թվականի ապրիլը դարձավ ամենատաքը և ամենաչորը` սկսած 1935 թվականից։

Հայաստանի ամսական միջին ջերմաստիճանը կազմեց 9․4°C, որը 4․5°C-ով գերազանցեց ապրիլի ամսական նորման (4․9°C)։ 🌡 Ջերմաստիճանային շեղումները հատկապես բարձր էին ամսվա երկրորդ կեսին, երբ շրջանների զգալի մասում օդի օրական միջին ջերմաստիճանները բարձր էին նորմայից 6-8°C-ով։ Ապրիլի 17-20-ը և 28-30-ը ընկած ժամանակահատվածում գրանցվեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ՝ օրական առավելագույն ջերմաստիճանները Երևանում և Արարատյան դաշտում հասան 30-32°C-ի։

Ամենատաք ապրիլն ուղեկցվեց սակավ տեղումներով։ Ամսական տեղումների միջին քանակը Հայաստանում կազմեց 23․4մմ կամ նորմայի 33%-ը։ Նման սակավ տեղումների քանակ Հայաստանում չէր դիտվել ապրիլ ամսին՝ սկսած 1935 թվականից։

Հատկապես չորային էր ապրիլի երրորդ տասնօրյակը, երբ Հանրապետության շրջանների մեծ մասում տեղումներ չեն գրանցվել կամ տեղումների գումարային քանակը կազմել է մինչև 5մմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031