Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար ընկալելի չէ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ»․ Էդգար Ղազարյան

Սեպտեմբեր 14,2026 14:10 Share

«Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը հիմա զբաղեցնում է Ալեն Սիմոնյանը, ով վերջերս Բիշկեքում առանձին հանդիպում է ունեցել Հիքմեթ Հաջիևի հետ և լուսանկար է հրապարակել այդ հանդիպումից։ Կարծում եմ՝ նրա պատասխանատվության տիրույթում է՝ որպես համարժեք պաշտոնյա գնահատական տալ Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին, եթե նրա համարձակությունը կբավարարի»,- լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի տարածած այն տեսանյութին, որտեղ, երբ Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դիվանագետների տարել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում գտնվող մասնավորապես հայկական հռչակավոր Գանձասարի եկեղեցի, առանց որևէ հիմնավորման ու փաստի հայտարարել է, թե այդ եկեղեցին հանդիսանում է «հին ալբանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»։

Լրագրողների հարցին՝ մի՞թե Տիգրանաշենը զբոսաշրջային առումով զարգացնելու դեպքում դա կկանխի այն հանձնելուց Ադրբեջանին, Էդգար Ղազարյանն այսպես պատասխանեց․ «ՀՀ ցանկացած տարածքի ապօրինի հանձնումը այլ պետության պետք է կանխվի ցանկացած օրինական միջոցով։ Առանց ժողովրդի անմիջական, ուղիղ իշխանության մեխանիզմի իրականացման որևէ հանրային ծառայող՝ այդ թվում ՀՀ վարչապետն իրավունք չունի ՀՀ համայնքները, բնակավայրերն անվանել իր համար ընդունելի, մեզ համար անհասկանալի ադրբեջանական տեղանուններով և խոսել դրանց՝ ադրբեջանական պատկանելության մասին։ Դա ապօրինություն է։ Տիգրանաշենը՝ որպես Արարատ խոշորացված համայնքի բնակավայր ոչ միայն գոյություն ունի, այլև ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով այդ բնակավայրը ներառված է Արարատ խոշորացված համայնքի տարածքում։ Այդ բնակավայրը որևէ մեկին հանձնելու գաղափար անգամ պետք է չքննարկվի»։

Հարցին՝ Ձեզ համար ընկալելի՞ է ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ո՞րն է Քյարքին, որը Տիգրանաշենը, Էդգար Ղազարյանը պատասխանեց․ «Ոչ։ Ինձ համար ընկալելի չէ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ»։

ԱԺ պատգամավորների ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930