Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Պարոն Սուքիասյան, ես չեմ ֆիքսել, որ 25 տարի առաջ որեւէ մեկը ձեզ սնանկացած, ունեզրկած, բանտ նստեցրած կամ սպանած լինի»

Մայիս 23,2024 17:42

Հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ԱԺ ամբիոնից ընդդիմադիր պատգամավորների հասցեին ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հնչեցրած սպառնալիքներին, դրանք որակեց որպես քրեական հանցագործություն։ «Հուսամ, որ ընդդիմադիր մեր գործընկեր պատգամավորները կդիմեն դատախազին, որպեսզի տիկին դատախազը մտնի Ազգային ժողով՝ Խաչատուր Սուքիասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ ներգրավելու համար։

Թե՛ ՀՀ սահմանադրությամբ, թե՛ ՀՀ քրեական օրենսգրքով, թե՛ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի նախագծով Խաչատուր Սուքիասյանը կատարել է հանցագործություն։ Նա ամբիոնից ուղղակիորեն ընդդիմադիր պատգամավորներին եւ ընդհանրապես ընդդիմադիր գործիչներին, ովքեր միացած են Սրբազան շարժմանը, սպառնացել է սպանելով, սնանկացնելով կամ բանտ նստեցնելով՝ ասելով, որ 20 տարի առաջ սպանում էին, սնանկացնում էին, բանտ էին նստեցնում։ Եվ եթե դուք շարունակեք խանգարել մեր պետության ընթացքը, նույնը կկատարվի ձեզ հետ։ Իսկ դա նշանակում է, որ նա ուղղակիորեն սպառնացել է սպանել, բանտ նստեցնել կամ ունեզրկել։

Ես, իհարկե, չեմ հիշում, որ 20, 15, 10 կամ 25 տարի առաջ, երբ որ ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ «օրթախ» պարոն Սուքիասյանը ընդամենը 5000 դոլարով սեփականաշնորհում էր մայրաքաղաքի ամենակենտրոնում գտնվող պատմա-մշակութային շենքը, որեւէ մեկը նրան սնանկացած, բանտ նստեցրած լինի։ Անկեղծ ասած, չեմ հիշում նաեւ, պարոն Սուքիասյան, որ ձեզ սպանած լինեն։ Չեմ ֆիքսել այդ պահը։ Գուցե, հանրապետությունում չեմ եղել եւ նախկին իշխանությունների կողմից ձեզ սպանելու կարեւոր պահը բաց եմ թողել»,-ասաց տիկին Զոհրաբյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031