Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ պաշտոնյան պե՞տք է պատասխան տա դրա համար, թե՞ պիտի չտա, այդ մարդու կյանքի մեջ ի՞նչ ներկայություն ունի մեր պետությունը՝ զրո». Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին

Մայիս 23,2024 18:15

«Սա ճիչ է: Այն անզորության զգացումը, որ մենք ունեցել ենք պատերազմից հետո, ուղղակի էլ տեղ չի թողել, որ էս ստերի շարանը թողնենք շարունակվի»,- այսօր ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպմանը ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:

Նա խոսեց սահմանազատման մասին՝ ասելով, որ դա 2-3 գյուղերի խնդիրը չի միայն, ամբողջ Հայաստանի խնդիրն է. «Մենք կողմ ենք փաթեթային, համալիր, արժանապատիվ սահմանազատում անելու: Այսօր սահմանազատում է տեղի ունենում ու քանդում են ՀՀ ամենաուժեղ, ամենաամրացված բնագծերը: Երկրորդը չունենք պատերազմից հետո: Երկու տարի առաջ Ջերմուկում, Սյունիքում, Վարդենիսում տարածքներ է գրավել մեր հակառակորդը:

Մենք ասում ենք՝ ինչո՞ւ համալիր չեք մոտենում ու ամբողջական փաթեթով չեք լուծում հարցը: Կտոր-կտոր: Այս պահին՝ այսպես, մյուս պահին՝ այնպես: Այսպես պետություն չի կարող լինել: 2021-ին երկրի ղեկավարը եկել է Կիրանց, Ոսկեպար գյուղ, ոչ մի բառ չի ասել սահմանագծման-սահմանազատման մասին, ավելին՝ գյուղացիների հարցադրման ժամանակ ասել է՝ ձեռքս կկտրեմ, ձեզ մենակ չեմ թողնի, տարածքներ չեն զիջելու, 2024-ին եկել ասում է՝ եթե չանեք՝ պատերազմ կլինի: Ինձ համար դա անընդունելի է: Մեր երկրում պետք է անպատասխանատու խոսք չլինի,հատկապես նրանց, ովքեր կոչված են պաշտոնավարելու մեր երկրում:

Պաշտոնյաների վարքագիծը պետք է սրբագործված լինի, յուրաքանչուր բառի ու խոսքի համար պետք է պատասխան տրվի: Չի կարող անընդհատ մոլորեցել հանրությանը, հանրությունը սկսում է սովորել դրան: Այս շարժումը երկու իմաստ ունի՝ իրավական եւ բարոյական: Իրավական կողմն այն է, որ լրիվ հակասահմանադրական գործընթաց է, բարոյականն այն է, որ ծայրից ծայր ստով է, խաբեություն»: Նա պատմեց, թե ինչպես է Կիրանցից մի աղջիկ՝ Գոհարիկը ապշելու արտասվել, երբ Փաշինյանը իրենց հետ հանդիպմանը ուրիշ բան է ասել ու հետո իր աչքով այլ բան է տեսել. «Սա երեխա է: Հիմա այդ պաշտոնյան պե՞տք է պատասխան տա դրա համար, թե՞ պիտի չտա: Այդ մարդու կյանքի մեջ ի՞նչ ներկայություն ունի մեր պետությունը՝ զրո, ոչ մի ներկայություն: Ինքը ուղղակի ապրում է՝ մի լավ օր կգա, մի ձեւով իր կյանքը կսկսի երեւի շարունակել այլ միջավայրում, այլ տեղում»:

ՏՏ ոլորտի մասնագետներից մեկը հետաքրքրվեց, թե ո՞նց կարող են մասնագիտական առումով օգտակար լինել եւ օգնել շարժմանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031