Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակցների և ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ պարզաբանումներ են պահանջվել պետական իրավասու մարմիններից․ ՄԻՊ

Մայիս 24,2024 10:40

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակցների և ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ:

Հարցը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, համապատասխան պարզաբանումներ են պահանջվել պետական իրավասու մարմիններից։

Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները պարբերաբար այցելում են «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին ծանոթանալու նպատակով: Վերջին այցը տեղի է ունեցել մայիսի 21-ին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031