Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում մի կողմ թողնել տարաձայնությունները, հանուն հայրենիքի միավորվել Բագրատ սրբազանի առաջնորդությամբ ձևավորված շարժման շուրջ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Մայիս 25,2024 15:25

Կայացավ ԱԱԾ պահեստազորի սպաների միության ակտիվի հավաքը։ Արձանագրվեց՝

1․ Իշխանությունից պահանջում ենք ժողովրդին պարզ, մատչելի, հիմնավորված, ազնվորեն ներկայացնել, թե խաղաղության դիմաց կոնկրետ ու առարկայական ինչ են մեզանից պահանջում Ադրբեջանն ու Թուրքիան, ինչ ենք պատրաստվում զիջել։ Այլ կերպ՝ ո՞րն է խաղաղության գինը, փաստացի կապիտուլյացիան չփորձել քողարկել փոխզիջմամբ,

2․ քաղաքական դաշտի իրական ընդդիմադիր ուժերին կոչ ենք անում մի կողմ թողնել տարաձայնությունները, հանուն հայրենիքի միավորվել Բագրատ սրբազանի առաջնորդությամբ ձևավորված շարժման շուրջ, բոլոր հնարավոր միջոցներով միակամ օգնել նրան կյանքի կոչելու հռչակված նպատակները,

3․  ԱԱԾ պահեստազորում գտնվող մեր գործընկերներին հորդորում ենք դրսևորել ակտիվություն, չքաշվել մի կողմ, չառաջնորդվել նեղ, անձնական շահերով։ Դա հարիր չէ մեզ, երբ հատկապես վտանգված է երկրի անվտանգությունը։ Ձեր խորհուրդներով, օբյեկտիվ խոսքով և դիրքորոշմամբ նպաստեք իրավիճակի հանգուցալուծմանը։ Հայաստանն ունի ձեր աջակցության կարիքը, որը, վստահ ենք, չի մոռացվելու,

4․ ԱԱԾ գործող աշխատակիցներին ու հատկապես ղեկավար կազմին կոչ ենք անում՝

-Հայաստանի քաղաքական ղեկավարությանը հստակ ներկայացնել  անվտանգային, տնտեսական և քաղաքական այն բացասական հետևանքները, որոնք առնվազն հինգ տարվա հեռանկարում սպասվում են մեզ փաստացի այս կապիտուլյացիայի արդյունքում,

-ձեռնպահ մնալ ժողովրդական շարժման դեմ բռնաճնշումներից, հետապնդումներից և այլ անօրինականություններից, հիշել, որ յուրաքանչյուր պաշտոնյա անհատապես պատասխանատու է իր կողմից կայացված որոշման, գործողության, ստորագրված փաստաթղթի համար։ Ոչինչ հավերժ չէ,

5․ մայիսի 26-ին, ժամը 16։00-ին, մենք լինելու ենք Հանրապետության հրապարակում, համաժողովրդական շարժման հետ։

ԱԱԾ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031