Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ այս շարժումը ոչ մի բանի չհասնի, արդեն շատ լավ է, քանի որ շատ ուժեղ ընդդիմություն է հավաքված փողոցում ու հավաքվել են կոնկրետ լիդերի շուրջ»․ Թագուհի Թովմասյան

Մայիս 27,2024 15:18

«Ի՞նչ ապօրինություն կա այստեղ, քաղաքացիները հավաքվել են, իրականացնում են խաղաղ անհնազանդության գործողություններն այնպես, ինչպես 2018 թվականին։ Իշխանությունն ասում էր՝ չեք ասում վարչապետի թեկնածուն ով է։ Հիմա արդեն հայտնի է։ Ի՞նչ խնդիր կա։ Այսինքն, որ վարչապետի թեկնածուն ավելի կրթված է, ավելի բարեկիրթ է, աստծուն ավելի մոտ է, ուրեմն ավելի վա՞տն է»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որը միացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման իրազեկման քայլերթին։

Նա ասաց, որ Բագրատ սրբազանն արդեն շատ կարեւոր առաքելություն իրականացրել է․ «Արթնացրել է քաղաքացիներին, որոնք ցույց են տալիս, որ իրենք պատրաստ են հայրենիք հանձնող իշխանության դեմ ընդվզել, մարդիկ պատրաստ չեն հայրենիք հանձնել։ Այսինքն, որ այս շարժումը ոչ մի բանի չհասնի, արդեն շատ լավ է, քանի որ շատ ուժեղ ընդդիմություն է հավաքված փողոցում ու հավաքվել են կոնկրետ լիդերի շուրջ»։

Հարցին՝ արդյոք շփվում, խոսում է իր նախկին կուսակիցների՝ ՔՊ-ականների հետ, ի վերջո վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց են ակնկալում սկսել, Թովմասյանը պատասխանեց, որ չի շփվում ՔՊ-ական պատգամավորների հետ, ցանկություն չունի հայրենիք հանձնող կերպարների հետ գործ ունենալ․ «Ես կարծում եմ՝ եթե երկխոսության ցանկություն լինի, ապա իրենք օղակ կգտնեն, բայց ես չեմ լինի այդ օղակը»։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից անհնազանդության գործողություններ են իրականացվել, ոստիկանությունը անհնազանդության գործողությունների իրականացնող բազմաթիվ քաղաքացիների բիրտ ուժ կիրառելով բերման է ենթարկել։

Երեկ հայտնի հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է, նա երեկ դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ իր հոգեւոր ծառայությունը սառեցնելու խնդրանքով։

Այս պահին շարժումը մայրաքաղաքում իրազեկման երթ է իրականացնում, երեկոյան ժամը 17։00-ին հավաքվելու են Շահումյան հրապարակում։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031