Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ստախոսության և այլանդակության գագաթն է, ծայրից ծայր լկտիություն, անամոթություն և ցավի բացակայություն». Միքայել սրբազանը՝ Փաշինյանին

Հունիս 06,2024 14:23 Share

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Հռիփսիմե Ջեբեջյանի հետ զրույցում անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու միջադեպին ու վարչապետ Փաշինյանի բացատրությանը, ասաց. «Նրա ասածը ծայրից ծայր ստախոսություն էր, միակ ճիշտ բանը, որ ասաց՝ «Վեհափառ Հայրապետ» բառերն էին:

Եթե թյուրիմացություն էր եղել Սարդարապատում, պիտի ներողություն խնդրես, ոչ թե լկտիաբար, անամոթաբար սուտ խոսես: Սա ստախոսության և այլանդակության գագաթն է: Ծայրից ծայր ստախոսություն, ծայրից ծայր լկտիություն, ծայրից ծայր անամոթություն և ցավի բացակայություն, ներողության զգացումի իսպառ չգոյություն, հոգեբույժները անելիք ունեն»:

Ինչ վերաբերում է Մայր աթոռի տեղադրած ծաղկեպսակը հանելուն, նա ասաց. «Փոքրոգություն է: Եթե մարդը մանր է, կարո՞ղ է խոշորանալ: Խոշորներն են երբեմն մանրանում, բայց բնածին մանրը երբեք խոշորանալ չի կարող, ի վիճակի չի: Բզեզը կարո՞ղ է դառնալ առյուծ: Առյուծը դառնում է բզեզների կեր, բայց բզեզը առյուծ չի դառնում»:

Միքայել սրբազանը հայտարարեց, որ վարչապետը վաղուց է եկեղեցու դեմ արշավում. «Կրակում է, կպավ՝ կպավ: Ժամանակին ծունկի էր բերում հոգեւորականներին, գեթ մի հոգեւորականի ծունկի բերե՞ց: Ասում է: Երեւի նաեւ ուրիշ բանի ազդեցության ներքո է ասում: Պարզ է, որ իր մոտ կա այդ քրոնիկ հիվանդությունը: Չես կարող ասել, որ մանկության ժամանակ վատ հոգեւորականի է հանդիպել»:

Միքայել սրբազանն ասաց, որ եթե որոշ հանգամանքներ, որոնց մասին առայժմ չի կարող խոսել, ՔՊ-ին չօժանդակեին, մայիսի 9-ին արդեն տապալվել էին. «Մի արքեպիսկոպոս ելել է ձեր դեմ, գահը սասանվել է, պատկերացնո՞ւմ եք եկեղեցին ելներ….Շանս չունեք եկեղեցուն հաղթելու, մարդ պետք է կատարյալ տխմար լինի, որ սա չհասկանա»:

Մանրամասները՝ հաղորդման տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Էդ որ ասում եք «գահը սասանվել է»՝ Վեհափառի գահը նկատի ունե՞ք, սրբազան, թե չէ, Հայաստանում ուրիշ գահ վաղու՜ց չկա։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930