Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու անդամ. «Մայրաքաղաքում ամեն քայլափոխի աղբ է»

Հուլիս 29,2024 21:51 Share

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ՖԲ գրառումը.

«Մեկ շաբաթ առաջ քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ թեև հայտարարվեց, որ աղբահանության խնդիր այլևս չենք ունենալու, բայց Երևանը շարունակում է աղբի մեջ մնալ։ Այսօրվա գործակարգավարական նիստի ժամանակ հենց իրենք խոստովանեցին, որ, փաստացի, ստել են՝ այս անգամ որպես պատճառաբանություն բերելով վարորդների պակասը։
Իսկ մինչ քաղաքային իշխանությունն իր իսկ անգօրծությունն ու կառավարելու անկարողությունը կոծկելու նորանոր արդարացումներ է փնտրում, մայրաքաղաքում ամեն քայլափոխի աղբ է։

Ներկայացված կադրերը մասնավորապես Կենտրոն, Ավան, Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններից են»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել