Լրահոս
Օրվա լրահոսը

Առանցքային խնդիրներից է սահմանների ճշգրտման հարցը, որի ուղղությամբ Ադրբեջանը ակտիվ աշխատանք է տարել կա՛մ ՀՀ-ից ագրեսիայի, կա՛մ շանտաժի գնով տարածքներ խլելով. Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 08,2024 10:44 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաքուն և Երևանը պայմանավորվել են խաղաղության փաստաթղթի շուրջ բանակցություններից հանել և ավելի ուշ քննարկել կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը:

Եթե Բաքվի համար այս կետը «միջանցք» ունենալու հնարավորությունն է, ապա Հայաստանի համար, դա տարիներ շարունակ շրջափակումը ճեղքելու հնարավորությունն է, որն, իհարկե, որևէ պայմաններում, չպետք է անել «միջանցքի» գնով:

Սակայն գանք մեկ այլ կարևոր հարցին: Ադրբեջանից պնդում են, որ այս քայլին են գնացել, որպեսզի իրենց համար առաջնահերթ` ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը, հնարավոր լինի լուծել առավել կարճ ժամկետում:
Թե կոնկրետ ի՞նչ ուղղությամբ և ի՞նչ հարցեր են քննարկում կողմերը, պարզ է միայն խիստ հպանցիկ ու ընդհանուր գծերով:

Բայց առանցքային խնդիրներից մեկը շարունակում է մնալ սահմանների ճշգրտման հարցը, որի ուղղությամբ Ադրբեջանը վերջին 4 տարիներին կոնկրետ ակտիվ աշխատանք է տարել՝ կա՛մ ՀՀ-ից ագրեսիայի կա՛մ շանտաժի գնով տարածքներ խլելով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031