ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը
Ամերիկյան «Drop Site News»-ի՝ 2026թ. նոյեմբերի 16-ի դրությամբ հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Եմենում Իրանի դաշնակից «Անսարալլահի» ռազմական հաջողությունները վերջին օրերին դարձել են էլ ավելի նկատելի։ Կարմիր ծովի ափամերձ ողջ շրջաններում և Բաբ էլ-Մանդեբի նեղուցում «Անսարլլահը» ոչ միայն ամրապնդել է ռազմավարական դիրքերը, այլև Լահջի հատվածից դեպի հարավ առաջխաղացմամբ փաստացի ցամաքային շրջափակման մեջ վերցնել Ադենի ողջ շրջանում Սաուդյան Արաբիայի դաշնակից ուժերի մի մասին։
Բացի այս, «Անսարալլահը» կրակային վերահսկողություն է հաստատել Բաբ էլ-Մանդեբի շրջանից դեպի Ադեն տանող վերջին կարևոր ցամաքային ճանապարհի նկատմամբ։
Իրանի դաշնակցի տարածքային ձեռքբերումները միայն վերջին օրերին կազմել են շուրջ 2000 քառակուսի կիլոմետր։
Կարդացեք նաև
Սաուդյան Արաբիայի աջակցությամբ «Անսարալլահի» դեմ սկսված և մեկ ամսից ավելի տևած հակահարձակումը փաստացիորեն ձախողվել է, և վտանգի տակ է հայտնվել Ադենը, որի գրավումը կնշանակի Էլ-Ռիադի առաջնորդսծ ռազմական կոալիցիայի խայտառակ պարտություն։


















































