Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ հայտարարությունները, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են. Մարիա Զախարովա

Օգոստոս 08,2024 11:37 Share

Արևմուտքը Հարավային Կովկասում կործանարար օրակարգ է քարոզում, որի նպատակն է մասնատել տարածաշրջանը և քանդել պատմական կապերը Մոսկվայի հետ. РИА Новости-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությանը, թե ԱՄՆ-ն պայմաններ է ստեղծում, որ Հայաստանն ավելի հեռանա Ռուսաստանից։

«ԱՄՆ հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է Ռուսաստանից երես թեքել, մերկապարանոց են, Ռուսաստանի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը», – նշել է Զախարովան։

«Ինչ վերաբերում է Ջեյմս Օ’Բրայենի մերկապարանոց հավաստիացումներին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, ապա դա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ճարտարագիտության հերթական օրինակն է՝ համաշխարհային հանրության աչքում ստեղծել Վաշինգտոնին անհրաժեշտ «իրականություն», որը ոչ մի ընդհանուր բան չունի իրականում տեղի ունեցողի հետ»,- ասել է Զախարովան։

«Դարերի ընթացքում ձևավորված կապերը մեր երկրների միջև կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անդադար ենթարկում է Արևմուտքը… Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031