Լրահոս
Օրվա լրահոսը

Համլետ Ադամյանն ու Հենրիկ Ճղրիկյանը նույնպես հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

Հոկտեմբեր 12,2024 22:24 Share

Բուլղարիայի մայրաքաղաքում մեկնարկած բռնցքամարտի 22 տարեկանների Եվրոպայի առաջնության մեկնարկային օրվա երեկոյան մրցահերթում Հայաստանը ներկայացնող 80 կգ քաշային Համլետ Ադամյանը մենամարտեց բելգիացի Ուսամա էլ Մուսսայի հետ ու առավելության հասավ նրա նկատմամբ:

Հայաստանի հավաքականի հաղթական երեկոն եզրափակեց 92 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը, որը Դոնատ Սիլայի (Կոսովո) հետ մենամարտում, չնայած մրցակցի բարձր հասակին, արագ գտնում էր պաշտպանության բացերը, մտնում մերձամարտի եւ շոշափելի հարվածներ հասցնում: Մի քանի անգամ թվաց, թե ռեֆերին ուր որ է, հաշիվ պետք է բացի, սակայն դա չարեց: Ի վերջո, բոլոր հինգ կողային մրցավարներն էլ հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել