Կոսովոյում շարունակվող ծանրամարտի պատանիների և Մ 15 Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը պատանիների մրցաշարի մասնակից, 85 կգ քաշային Հարություն Ավետիսյանը երկամարտի 309 կգ արդյունքով արժանացավ բրոնզե մեդալի։
Մեր մարզիկը նաև փոքր ոսկի նվաճեց պոկում վարժությունում՝ ցույց տալով 141 կգ, և փոքր բրոնզ հրումում՝ ֆիքսելով 141 կգ։
Ցերեկվա մրցահերթում մինչև 15 տարեկանների մրցաշարում մեր աղջիկների հավաքականի անդամ Ակսաննա Թորոսյանը 69 կգ քաշային կարգում 66+88=154 կգ-ով հանգրվանեց 7-րդ տեղում։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































