Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանության ժամանակ երկու կրակոց էր արձակել. սիսիանցի տղամարդը ձերբակալվել է

Նոյեմբեր 11,2024 13:48 Share

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները և համագործակցելով ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության ու Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ, պարզել են, որ նոյեմբերի 9-ի ժամը 18.30-ի սահմաններում Հարժիս գյուղի բնակիչ 32-ամյա երկու երիտասարդ և Սիսիան քաղաքի բնակիչ 43-ամյա մի տղամարդ Սիսիանի Որոտան փողոցում մեքենայի կայանման հարցի շուրջ վիճաբանել են իրար հետ, այնուհետև վիճը շարունակել են Սիսիան-Աղիտու ճանապարհի կիսաքանդ շինության մոտ, որի ընթացքում էլ սիսիանցի տղամարդը ինքնաձիգից կրակոցներ է արձակել երիտասարդների ուղղությամբ՝ մարմնական վնասվածքներ պատճառելով նրանցից մեկին:

Վնասվածքներ ստացած երիտասարդը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից ոստիկանություն հաղորդում է ստացվել: Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի և ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 11-ին, կեսգիշերն անց, Սիսիան քաղաքի 43-ամյա բնակիչը ներկայացել է Սիսիանի բաժին՝ ներկայացնելով 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգը: Բաժնում նա հայտնել է, որ նոյեմբերի 9-ին Սիսիան-Աղիտու ճանապարհի հարակից կիսաքանդ շինության մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքը նշված ինքնաձիգից երկու կրակոց է արձակել: Նա, կազմված փաստաթղթերը և ինքնաձիգը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930