Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանի և Հայաստանում Իսպանիայի Թագավորության դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Մարկոս Գոմես Մարտինեսի աշխատանքային հանդիպումը։
Հանդիպման ընթացքում դիվանագետները քննարկել են հայ-իսպանական հարաբերություններին և երկու երկրների միջև հետագա համագործակցությանը վերաբերող ընթացիկ հարցեր։
Ընդունելության ողջ ընթացքում տիրում էր ջերմ և ընկերական մթնոլորտ։ Հանդիպման ավարտին դիվանագետները պայմանավորվածություն են ձեռք բերել արդյունավետ համագործակցության իրականացման շուրջ՝ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտների բոլոր ուղղություններով։
Կարդացեք նաև
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն


















































