Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Հյուրանոցում օգտվելով կնոջ ալկոհոլի ազդեցության տակ լինելու հանգամանքից, սեռական հարաբերություն ունեցել նրա հետ, ծեծել. կասկածյալներից մեկը հայտնի ֆուտբոլիստի որդին է. Shamshyan.com

Դեկտեմբեր 04,2024 12:18 Share

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 01։20-ի սահմաններում «Ինտոքսիկացիա, բռնաբարություն հարցականով» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել է Երևանի բնակիչ 19-ամյա Յ․ Տ․-ն։

Նա հայտնել է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ փողոցի 37/9 հասցեում գործող «Տոսկանա» հյուրանոցում իր ծանոթի ընկերը օգտվելով իր անօգնական վիճակից և ալկոհոլի տակ գտնվելու հանգամանքից իր հետ ունեցել է սեռական հարաբերություն, իսկ իր ծանոթը իրեն ծեծի է ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նրանք Երևանի բնակիչներ 37-ամյա և 30-ամյա տղամարդիկ են։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից մեկը հայ հայտնի ու լեգենդար ֆուտբոլիստի որդին է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել