Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ը համաձայնեցված է․ Բայրամով

Դեկտեմբեր 12,2024 14:12 Share

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է, ինչպես հայտնում է «Ազատություն»-ը, լրագրողներին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ երկու հոդվածների վրա աշխատանքները շարունակվում են։

Բայրամովը դարձյալ կրկնել է նաև Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ հայտարարելով, որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։

«Այս հարցում Հայաստանից վճռական քայլեր ենք ակնկալում։ Այն փաստարկները, որ մենք վերջերս լսում ենք Հայաստանից, չեն կարող բավարարել մեզ։ Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջերս ընդունած որոշումը սրել է խնդիրը, որովհետև հենց Հայաստանի Սահմանադրության նախաբանում է հղում արված փաստաթղթին, որ ընդունվել է Հայաստանի անկախացումից հետո, և այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այդ որոշումն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը»,- հայտարարել է Բայրամովը։

Ինչպես հայտնում է «Ազգային ճակատ»-ը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը նշել է. «Բաքուն «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում իր տարածքում, Արաքս գետի վրայով կամրջի կառուցումը շարունակվում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031