Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը
Երկրում կադրերի սովի համար ո՞վ է պատասխանատու։ 2018-2025թթ․ բակալավրի ամբողջական 4 թողարկում է եղել, մագիստրատուրայի ամբողջական՝ 2 թողարկում (2025թ.-ն էլ հաշված)։ Քանի՞ կադրի պատվեր է իջեցրել կառավարությունը բուհերին, նրանցից քանիսի՞ն է վերապատրաստել և օգտագործել կառավարման համակարգում։ Բուհերը ի՞նչ մասնագետների են պատրաստում, ո՞վ պետք է վերահսկի նրանց կրթության որակը։ Ո՞վ պետք է համակարգի ու կառավարի այս գործընթացը։
Ի վերջո՝ կա՞ որևէ կառույց, որը կարող է գնահատել բուհն ավարտողի որակներն ու նրան առաջարկել աշխատանք, թե՞ դա բացառապես վարչապետին գրված նամակների ուղղագրությամբ է որոշվում։
Իսկ կա՞ որևէ կառույց, որը գնահատում է պետական բյուջեից աշխատավարձ վճարող բուհում դասավանդողների աշխատանքի որակը, թե՞ դա էլ նշանակություն չունի, կարելի է ուղղակի հայտարարել՝ կադր չունենք, դրա համար մեր դեսպանատներում 1, ամենաշատը՝ 2 աշխատող ունենք։ Բա ո՞ւր են տարեկան տասնյակ հազարներով բուհ ավարտողները։
Կարդացեք նաև


















































