Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառք տալու մեջ մեղադրվող դատավորի օգնականի ու համայնքի վարչական ղեկավարի վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է

Ապրիլ 04,2025 17:34 Share

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականը օժանդակել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն՝ նույն մարզի համայնքի վարչական ղեկավարի մատնանշած անձի օգտին բարենպաստ վճիռ կայացնելու համար:

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ դատական իշխանության պաշտոնատար անձը, համայնքային հողամասի վրա գտնվող շինությունների նկատմամբ վերը նշված վարչական ղեկավարի մատնանշած անձի սեփականության իրավունքը ճանաչելու համար դատավորի օգնականի օժանդակությամբ 2024թ. վարչական ղեկավարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.000.000 ՀՀ դրամ և 8.500 ԱՄՆ դոլար կաշառք: Դրանից հետո հայցվորի դիմումը դատարանի վճռով բավարարվել է, և համայնքի հաշվեկշռում գտնվող հիշյալ շինությունները ձեռքբերման վաղեմության ուժով դարձել են վերջինիս սեփականությունը:
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար դատավորի օգնականին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ վերը նշված համայնքի վարչական ղեկավարին՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), կաշառք տալու համար:

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը նախաքննության ընթացքում փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցներով (այդ թվում՝ պաշտոնավարման կասեցում):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930