Լրահոս
Օրվա լրահոսը

«2018 թվականից հետո ես ոչ մի բան պատահական չեմ համարում: Բացի այդ՝ համարում եմ նաեւ վրեժխնդրություն, փնթիություն, շատ դեպքերում՝ անբարոյականություն». Ամրամ Մակինյան

Ապրիլ 04,2025 19:55 Share

«Դա խայտառակություն է: Այդ քրեական գործով մեկ ամսում պետք էր պարզել՝ ի՞նչ հանգամանքների ուժով են այդ կեղծ տեղեկությունները ներկայացվել դատախազություն: Նույն դատախազությունը դա պետք է պարզեր: Դուք տեսաք դատախազության մեր հարգելի ներկայացուցչի վրդովմունքը՝ մեզ մի սովորեցրեք… մենք չենք սովորեցնում, ասում ենք, որ կառույցն իր պարտականությունները կատարի նորմալ, ամեն ինչ նորմալ լինի»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ գնահատական ունի Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի գործով «Հայէկոնոմբանկի» կողմից տրամադրված առերեւույթ կեղծ տեղեկանքի մասով քրեական վարույթի ձգձգման վերաբերյալ, ասաց Հայրապետյանների ընտանիքի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Հիշեցնենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին եւ նրա ընտանիքի անդամներին վերաբերվող ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը:

«2018 թվականից հետո ես ոչ մի բան պատահական չեմ համարում: Բացի այդ՝ համարում եմ նաեւ վրեժխնդրություն, փնթիություն, շատ դեպքերում՝ անբարոյականություն: Շատ կարճ ժամկետներում այս կեղծիքների գնահատականները տրվելու են»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հայրապետյանների ընտանիքի մյուս պաշտպանը Վահագն Դալլաքյանը Aravot.am-ի դիտարկմանը՝ այսօրվա նիստում դատավորը քանիցս մեղադրեց պաշտպանական կողմին՝ գործի քննությունը ձգձգելու մեջ, մինչդեռ նախկինում նա քանիցս ընդառաջել էր հայցվորին եւ հայցի հիմքի վերահաշվարկի պատրվակով, որն այդպես էլ չկա, նիստերը հետաձգվում էին եւ հարցին՝ ինչո՞ւ եք ուզում ձգձգել գործի քննությունը, պատասխանեց. «Մենք ձգձգելու շահագրգռվածություն ընդհանրապես չունենք. մեր դիրքորոշումները եւ փաստարկները հիմնավոր են՝ ընդհուպ մինչեւ հայցն ամբողջությամբ մերժելու համար»:

Վահագն Դալլաքյանը պնդում է՝ կեղծ տեղեկանքի մասով գործը էական է այս գործի քննության համար եւ այն կարող էր շատ արագ քննվել, ինչը չի արվում. պատճառն ինքը չգիտե: Պաշտպանն ասում է՝ իրենք շահագրգիռ են բոլոր փաստերի՝ հնարավորինս արագ բացահայտման եւ հայցի մերժման հիմքում դնելու համար նաեւ այն պատճառով, որ այս ամենի արդյունքում, հայցապահանջի չափով Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի անդամների հաշիվներն ու գույքերն են կալանքի տակ:

Վահագն Դալլաքյանն, ի դեպ, վստահություն չունի, որ այլ գործարքների դեպքում էլ «Հայէկոնոմբանկի» կեղծ տեղեկանքի պատմությունը չի կրկնվում, պարզապես այս դեպքում, շատ պատահաբար բնօրինակ անդորրագրերը պահպանվել են:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930