Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսում ենք լայն համախմբման գործընթաց՝ կոչ անելով բոլոր սրտացավ հասարակական ու քաղաքական ուժերին ու գործիչներին աջակցել այս համազգային պայքարին. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Ապրիլ 04,2025 22:00 Share

Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, հիմք ընդունելով մարտի 29-ի մեծ հանրահավաքի ժամանակ հայտարարված մեկշաբաթյա ժամկետը և այս ընթացքում տեղի ունեցած զարգացումները, հայտարարում է՝

  1. ՀՀ կառավարությունը պատշաճ կերպով չի արձագանքել հանրահավաքի պահանջներին՝ մեր ներկայացուցիչների հետ ունենալով խիստ սահմանափակ քննարկում: Բացի դրանից, կառավարությունը մեզ է փոխանցել գրավոր պատասխան՝ պահանջագրի 5 կետերի վերաբերյալ որոշակի մեկնաբանություններ կատարելով, որոնք գլխավորապես չեն համապատասխանում մեր պատկերացումներին: Նրանց միակ գործնական առաջարկը եղել է փորձագիտական խմբերի ձևավորումը՝ որոշակի լուծումներ մշակելու նպատակով:

Հետևյալ հղմամբ կարող եք ծանոթանալ կառավարության գրավոր պատասխանին

  1. Հաշվի առնելով լայն հանրության կողմից տրված վստահությունը և Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հանդեպ ձևավորված ակնկալիքները՝ մենք հայտարարում ենք պայքարի հաջորդ գործողությունների մասին, որոնց շրջանակներում կկատարենք հետևյալ քայլերը՝ 2.1. Մենք սկսում ենք լայն համախմբման գործընթաց՝ կոչ անելով արցախյան, հայաստանյան ու սփյուռքյան բոլոր սրտացավ հասարակական ու քաղաքական ուժերին ու գործիչներին համախմբվել մեր ներկայացրած օրակարգի շուրջ և աջակցել այս համազգային պայքարին: Բոլոր ցանկացողները կարող են մոտենալ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրան, որտեղ համատեղ կքննարկենք մեր հետագա գործողությունները:

2.2.Մինչև ապրիլի 15-ը տեղի ունեցող հանրային լայն քննարկումների ու համախմբման արդյունքում մենք կհայտարարենք մեր հաջորդ մեծ հանրահավաքի օրն ու վայրը, որին կհաջորդեն կոնկրետ զանգվածային գործողություններ:

2.3. Այս ընթացքում մենք տարբեր վայրերում ու կառույցների մոտ կազմակերպելու ենք բողոքի ու իրազեկման տեղային հավաքներ՝ ներկայացնելով մեր պահանջներն ու դրանց առնչվող այլ դրույթներ:

  1. Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին չվհատվել և պատրաստ լինել հետևողական ու վճռական պայքարի՝ հանուն բոլորիս իրավունքների ու արդար պահանջների: Մենք համարում ենք, որ ներկայացված պահանջները ողջ հայ ժողովրդի օրակարգային հարցերն են և ակնկալում ենք բոլորի սատարումը՝ անկախ բնակության ու ծագման վայրից:

ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ:

 

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930