Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Բուլղարիան պատմական համաձայնագիր են ստորագրել

Ապրիլ 04,2025 23:20 Share

Թուրքիան պատմական համաձայնագիր է ստորագրել իր սահմանակից հարևանների Ադրբեջանի, Վրաստանի և Բուլղարիայի հետ։ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ով Բաքվում է Հարավային գազային միջանցքի տարեկան հանդիպման համար, երեք երկրների նախարարների հետ միասին ստորագրել է Կանաչ էլեկտրաէներգիայի փոխանցման և առևտրի ոլորտում համագործակցության հուշագիր։

Այդ համաձայնագրով արևային, քամու և այլ վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիան Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա երթուղիով կհասնի Եվրոպա։

Հարավային գազային միջանցքի համար կազմակերպված հանդիպման ժամանակ նաև ստորագրվեց էլեկտրաէներգիայի փոխանցման ոլորտում գործառնական համաձայնագիր TEIAS-ի և AzerEnerji-ի միջև։ Համաձայնագրով կարդիականացվի Թուրքիայի և Նախիջևանի միջև առկա էլեկտրահաղորդման ենթակառուցվածքը և կընդլայնվի առկա հզորությունը։ Միջկապակցման գծի ներմուծման հզորությունը 75 ՄՎտ է, իսկ արտահանման հզորությունը՝ 40 ՄՎտ։

Նախորդ ամիս էլ բացվել էր Իգդիր-Նախիջևան բնական գազի խողովակաշարը, և Նախիջևանին անխափան մատակարարվել էր բնական գազ։

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930