Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև կստեղծվի համագործակցության եռակողմ մեխանիզմ

Ապրիլ 06,2025 17:31 Share

«Ազատություն» – Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների միջև կստեղծվի համագործակցության եռակողմ մեխանիզմ:

Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Տաշքենդում Թուրքիայի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպման ժամանակ:

Երեք երկրների խորհրդարանների նախագահները պատվիրակությունների հետ միասին կքննարկեն այդ ձևաչափով հարաբերությունների հետագա խորացումը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերն ու տնտեսական նախագծերի զարգացումը, պարզաբանել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել