Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում ձերբակալվել է Բեշիքթաշի ընդդիմադիր փոխքաղաքապետը

Ապրիլ 17,2025 13:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել: Կրկին թիրախավորվել են Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամները:

Ապրիլի 16-ին ահաբեկչական կազմակերպության նկատմամբ հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Բեշիքթաշի փոխքաղաքապետ Ալի Ռըզա Յըլմազն ու քաղապետարանի 11 աշխատակից:

Նշվում է, որ ձերբակալվածներից մեկի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել:

Հիշեցնենք, որ մարտին ձերբակալվել էր նաև Ստամբուլի ԺՀԿ-ական քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ինչից հետո էլ մինչ օրս Թուրքիայի տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր են ընթանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930