Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցին չլքեց իր հողը։ Նրան լքեց այն իշխանությունը, որն ուներ պարտք՝ պաշտպանելու Արցախը. Հակոբ Հակոբյան

Ապրիլ 18,2025 10:23 Share

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր, երբ հազարավոր արցախցիներ թշնամուն թողած իրենց ավերված տները, գերեզմաններն ու երազանքները փորձում են ապրելու նոր իմաստ գտնել, ՔՊ-ական պատգամավորները հերթ չեն տալիս ամբիոնից գոչելու, թե «Արցախցին չկռվեց, Արցախցին լքեց իր հողը»։ Սա միայն ցինիզմ չէ։ Սա պետական մակարդակով արցախցուն դավաճանելու վերջնական ինքնախոստովանություն է։

Արցախցին չլքեց իր հողը։ Նրան լքեցին։ Նրան լքեց այն իշխանությունը, որն ուներ պարտք պաշտպանելու Արցախը։ Ձեր խիղճն ավելի շուտ լքեց Արցախը, քան արցախցին։

Եվ այսօր, իհարկե, նրանց համար ամենահեշտ ճանապարհն է մեղադրել զոհին։ Մեղադրել նրան, ով իր տան բանալին դեռ գրպանում պահած՝ հեռացավ, բայց իր հողը սրտից չի հեռացրել։

Մի բան պիտի շատ պարզ հասկանալ՝ ժողովուրդը հիշում է, պատմությունը պահում է, իսկ արդարությունը միշտ վերադառնում է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել