Լրահոս
Օրվա լրահոսը

Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները. Անկարայի քաղաքապետ

Ապրիլ 25,2025 17:14

Ermenihaber. Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Մանսուր Յավաշը X-ում գրառում է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձի առնչությամբ։

Նշելով, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի ժամանակաշրջանի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

«Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մերժում ենք և մեր որդեգրած այս գիծը վճռականությամբ շարունակելու ենք»,- նշվել է գրառման մեջ։

Ըստ նրա՝ մի շարք երկրների կողմից արված հայտարարությունների իրական նպատակները երկկողմ և տարածաշրջանային խաղաղությունը, անդորրն ու կայունությունը չեն։

Յավաշի համոզմամբ, Թուրքիա-Հայաստան և դրան զուգահեռ Ադրբեջան-Հայաստան խնդիրները բարիդրացիության հիմքի վրա ապագայակենտրոն ընկալմամբ հարատև հաղթահարումը դառնալու են տարածաշրջանի երկրների երկկողմ և տարածաշրջանային խաղաղության, բարօրության և անդորրի համար արժեքավոր սկիզբ։

«Այս կապակցությամբ մտահոգությամբ տեսնում ենք, որ մեր երկրի իշխանությունը, որը ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ՝ մյուսների՝ 2021թ․-ի ապրիլի 24-ին Թուրքիային ուղղված «ցեղասպանության» մեղադրանքներին ի պատասխան հայտարարում էր անհրաժեշտ քայլերի ձեռնարկելու մասին, այս հարցում արդյունավետ քաղաքականություն չի կարողանում վարել։ Ավելին՝ խնդրո առարկա հայտարարությունից հետո ԱՄՆ-ի տարբեր նահանգներում հայկական թեզերին աջակցող տարբեր կարգավորումների են գնում»-, նշել է ընդդիմադիր գործիչը։

Դիմելով Թուրքիայի իշխանություններին՝ Յավաշը նշել է.

«Մեր ազգը ցանկանում է իմանալ, թե 2021 թվականի ապրիլի 24-ից ի վեր Թուրքիան ինչ հակաքայլեր է ձեռնարկել։ Քանզի մեր իշխանության լռությունն ու արձագանքների բացակայությունը քաջալերում են հայկական շրջանակների և նրանց աջակցող ուժերի՝ մեր երկրի դեմ ուղղված քաղաքականությունը և խրախուսում են նոր, կործանարար քայլերի»-, ընդգծել է Յավաշը։

Որպես ամփոփում ընդդիմադիր գործիչը նշել է, որ ևս մեկ անգամ ամբողջ աշխարհին հայտարարում են, որ մերժում են ԱՄՆ նախագահ Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930