Լրահոս
Օրվա լրահոսը

Հալէպահայ Գրիգոր Աշնագլեանի դին գտնուած է

Ապրիլ 29,2025 23:25 Share

Հալէպահայ բժիշկ, 25-ամեայ Գրիգոր Աշնագլեան 19 Յուլիս 2024-ին, Գերմանիոյ Լէյզպիկ քաղաքին մէջ անհետ կորած էր։ Ան վերջին անգամ հեռաձայնով կապ հաստատած էր իր ընտանիքին հետ, ապա հետքը կորսուած էր։

Ծնողքը կոչ ուղղած էր Գերմանիոյ պատկան մարմիններուն գտնել երիտասարդ բժիշկը, որ Գերմանիա հաստատուած էր մասնագիտական ուսման համար։

Օրեր առաջ ի յայտ եկած է, որ ան անյայտ պայմաններու մէջ մահացած է։
Ամիսներ տեւող լայնածաւալ որոնումներէ ետք, իշխանութիւնները հաստատած են, որ 5 Ապրիլ 2025-ին

Տրեփելսհայն շրջանին մէջ (Վուրցէն) գտնուած է Գրիգոր Աշնաքլեանի դին։

Լէյզպիկի ոստիկանութիւնը յայտնած է, որ դիին վրայ ոճրագործութեան հետք չկայ։

Աշնագլեան ճանչցուած է որպէս խելացի, ընկերասէր եւ բարոյական արժէքներով օժտուած անհատ։

 

«Գանձասար»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել