Լրահոս
Օրվա լրահոսը

11 դեպք՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու

Մայիս 05,2025 13:12 Share

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 2-ից մայիսի 5-ը

Բացահայտվել է 181 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
☑️23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️19-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️15 դեպք՝ խարդախության,
☑️13 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️11 դեպք՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու,
☑️10 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու,
☑️9 դեպք՝ խուլիգանության,
☑️7 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության և գույքը վնասելու կամ ոչնչացնելու,
☑️4-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման և սառը զենքի հայտնաբերման,
☑️2-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, վստահված գույքի հափշտակման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու:

✔️Բացահայտվել են նաև ծառերը, թփերը ապօրինի հատելու, ավազակության, բնակարանային գողության, դրամանենգության, շորթման, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, անչափահասին հանցանքի կատարմանը հակելու կամ մասնակից դարձնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ինքնիրավչության փաստաթղթի կեղծիքի, ազատությունից ապօրինի զրկելու և այլ դեպքեր:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
▪️խարդախության, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, խուլիգանության ու մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք:

👮‍♀️Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 7-ը: Հայտնաբերվել է 2 անհետ կորած:
🚨ՃՏՊ վիճակագրություն

Անցած 3 օրում գրանցված 39 ավտովթարի հետևանքով`
🟠2 մարդ զոհվել է, 52 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031