Լրահոս
Օրվա լրահոսը

Հալաբյան փողոցում ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող 23-ամյա մի երիտասարդ

Սեպտեմբեր 10,2026 13:31 Share
Աջակցեք aravot.am-ին

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի Հալաբյան փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է օգոստոսի 5-ից սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող 23-ամյա մի երիտասարդ։

Նա ներկայացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: