Լրահոս
Օրվա լրահոսը

Կարկուտի առավել ռիսկային համայնքներում փոխհատուցման չափը պահպանվել է 75 տոկոս, իսկ մնացած բնակավայրերի համար սահմանվել է 50 տոկոս փոխհատուցում

Մայիս 16,2025 20:50

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 16-ին այցելել է Արմավիրի մարզի Արգինա համայնք՝ կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ հանդիպելու և տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով։

Հանդիպման ընթացքում Արման Խոջոյանը բնակիչներին է ներկայացրել  Ինտենսիվ այգեգործության ծրագրում կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ 0.5֊3 հա ինտենսիվ և խաղողի այգիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում ծախսերը կփոխհատուցվեն 50֊75 տոկոսի չափով։

Կարկուտի առավել ռիսկային համայնքներում փոխհատուցման չափը պահպանվել է 75 տոկոս, իսկ մնացած բնակավայրերի համար սահմանվել է 50 տոկոս փոխհատուցում։ Անդրադարձ է կատարվել Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ծրագրին և պետական աջակցության մյուս  ծրագրերին։

Այցի ընթացքում նախարարի տեղակալը նաև պատասխանել է բնակիչների հարցերին, լսել նրանց բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկները։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031