«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Հարցին, թե ինչպես է քվեարկելու Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը Երևանի ավագանու անդամ Արտակ Գալստյանին մանդատից զրկելու նախագծին.
«Հանրապետություն» խմբակցությունը դեմ է ավագանու անդամին մանդատից զրկելու առաջարկին։
Մեր դիրքորոշման հիմքում ընկած է այն փաստը, որ տվյալ անդամի բացակայությունները պայմանավորված են կալանքով և հարկադրական բնույթ ունեն, այլ ոչ թե անձնական կամ մասնագիտական անպատասխանատվությամբ։ Մենք չենք կարող հավասարեցնել կամավոր բացակայությունները հարկադրական բացակայությունների հետ։
Կարդացեք նաև
Ուստի մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու տվյալ նախագծին՝ կոչ անելով պահպանել օրինականության և արդարության սահմանները մինչև իրավական գործընթացների ավարտը: