Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունները Արաքս գետի վրա պատնեշի կառուցումն ավելի քան 1 տարի համաձայնեցնում է Թուրքիայի հետ. «Sputnik Արմենիա»

Հունիս 03,2025 18:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի իշխանությունները Արաքս գետի վրա պատնեշի կառուցումն ավելի քան մեկ տարի համաձայնեցնում են Թուրքիայի հետ։ Այդ մասին կարելի է դատել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանից։

«Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու նպատակով Բուրաստան և Արաքսավան համայնքների շրջանում ամբարտակի կառուցման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԳՆ–ի միջնորդությամբ շարունակվում է նախագծային փաստաթղթերը թուրքական կողմի հետ համաձայնեցնելու գործընթացը», – հայտնում է գերատեսչությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը:

Նշենք, որ դեռևս 2024 թվականի հունվարին նախարարությունից մեզ հայտնել էին, որ ամբարտակի կառուցման նախագիծն անհրաժեշտության դեպքում համաձայնեցվում է Թուրքիայի հետ։

Խնդրի վերաբերյալ հարցում էինք ուղարկել նաև նույն թվականի հուլիսին և ստացել արդեն «ավանդական» պատասխանը՝ նախագծային թղթերը Թուրքիայի հետ համաձայնեցման փուլում են։

Ավելի վաղ գրել էինք, որ Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար ամբարտակի կառուցման արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար:

Հիշեցնենք, որ ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով Արաքս գետը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխել է հունը, և դրա սահմաններից դուրս ձևավորվել է մոտ 400 հա մակերեսով կղզի:

Խնդիրներից խուսափելու համար նախարարությունն առաջարկել է Արաքս գետի ներկայիս հունի վրա կառուցել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ ամբարտակ-պատնեշ՝ գետի ջրերը նախկին հուն ուղղելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30