Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում, մեղավորը ոչ կոմպետետ, կարճամիտ ու կոռումպացված իշխանավորներն են։ Հենց նրանք չլինեն, ամեն ինչ կամաց-կամաց տեղը կընկնի. Հայկ Մարության

Հունիս 03,2025 18:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրում է.

«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու ու «ավանդական ընդդիմությունը» միմյանց անկողին են մտել, երկրում բազում խնդիրներ կան, որոնք անմիջականորեն վերաբերում են մարդկանց կյանքի պայմաններին։

Դրանցից մեկի՝ Երեւանի հանրային տրանսպորտի խնդրի մասին այսօր քաղաքապետարանը մի քանի ուշագրավ հայտարարություն է արել (տեսանյութը՝ մեկնաբանություններում)։

Եթե երկու բառով ամփոփենք՝ քաղաքապետարանը տեղեկացրել է, որ ի վիճակի չէ տրանսպորտի նոր շարժակազմ ձեռք բերել, որովհետեւ չի կարողանում  տոմսերի վաճառքից բավարար չափով գումար հավաքել։ Այլ կերպ ասած՝ տրանսպորտային ռեֆորմի ձախողման պատասխանատվությունը փորձում են դնել «անբարեխիղճ ուղեւորների» եւ բոյկոտը կազմակերպող «չար ընդդիմադիրների» վրա։

Սրա հետ կապված մի քանի նկատառում ունեմ․

1️⃣  Նախ՝ ուղեվարձի թանկացման դեմ պայքարը նախաձեռնելիս մենք ասում էինք, որ մանրամասն հաշվարկ է պետք, որպեսզի հասկանալի լինի ե՛ւ մարդկանց գնողունակությունը, ե՛ւ տրանսպորտի զարգացման վրա թանկացումների հնարավոր ազդեցությունները։ Այսօրվա վիճակը ապացուցում է, որ մենք ճիշտ էինք՝ քաղաքապետարանը թանկացումը հիմնավորող նորմալ հաշվարկ չունի։

2️⃣  Ավինյանի հետ բանավեճի ժամանակ հարցրեցի ու այդպես էլ պատասխանը չստացա, հիմա նորից եմ հարցնում՝  հարկերը բարձրացնելու հաշվին էդքան փող եք հավաքում, ինչի՞ վրա եք ծախսում, որ տրանսպորտի համար փողը չի հերիքում։

Սրա հետ կապված ուզում եմ հիշեցնել, որ իմ քաղաքապետության շրջանում ձեռք ենք բերել այսօրվա ավտոպարկի մեծ մասը՝ շուրջ 460 ավտոբուս, բացառապես Երեւանի բյուջեի հաշվին։ Շեշտում եմ՝ կառավարությունից ոչ մի լումա դոտացիա չենք ստացել եւ ուղետոմսերը ՉԵՆՔ ԹԱՆԿԱՑՐԵԼ։

3️⃣ Բա ասում էիք «բոյկոտը ձախողվել ա», հիմա ինչու՞ եք դժգոհում թերհավաքագրումներից։ Քաղաքապետարանի այսօրվա հայտարարությունը ապացուցեց, որ մեր նախաձեռնած բոյկոտը հաջողվել է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։

4️⃣ Ասում էիք՝ «թանկացնում ենք, որ նոր շարժակազմ բերենք»։ Քանի որ չեք բերում նոր շարժակազմ, դե հիմա էժանացրեք։

5️⃣  Հերթական անգամ իրենց ձախողումների համար մեղադրում են բոլորին՝ ընդդիմությանը, բոյկոտող ժողովրդին, վատ եղանակին, Նուպագաձիին։ Իրականում, մեղավորը ոչ կոմպետետ, կարճամիտ ու կոռումպացված իշխանավորներն են։ Հենց նրանք չլինեն, ամեն ինչ կամաց-կամաց տեղը կընկնի մեր բոլորիս միասնական ջանքերով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30