Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցումը վերացվել է. «ՖիՆի» ապրանքանիշի պաղպաղակում խախտումներ չեն հայտնաբերվել

Հունիս 19,2025 18:50 Share

«Մառնիկ» ՍՊԸ պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պաղպաղակ վանիլային պլոմբիր» և «Պաղպաղակ շոկոլադային պլոմբիր» արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է (ապրանքանիշը «ՖիՆի»):

Որոշման համար հիմք է ծառայել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված կրկնակի վերահսկողության ընթացում արտադրամասից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները. միայն կաթնայուղով արտադրվող այդ արտադրատեսակներում օրենսդրությամբ սահմանված նորմերի խախտումներ չեն հայտնաբերվել:

ՍԱՏՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել