Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխըմբռնման հուշագիր է կնքվել «Հայերենը ոչ հայախոսների համար» ծրագրի շրջանակում

Սեպտեմբեր 15,2025 21:07

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, իմացության ստուգման և գնահատման» և «Հայերենը կենսունակ լեզու տեխնոլոգիական աշխարհում» ծրագրերի շրջանակում:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջանքերի համախմբմամբ կարևոր համագործակցության համար:

«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, իմացության ստուգման և գնահատման» և «Հայերենը կենսունակ լեզու տեխնոլոգիական աշխարհում» ծրագրերի շրջանակում կնքվել է նաև համաձայնագիր Լեզվի կոմիտեի, «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի միջև:

Կողմերն ընդգծել են գործընթացի մեկնարկով պայմանավորված ինստիտուցիոնալ փոփոխությունների կարևորությունը՝ ընդգծելով, որ համագործակցությունը միտված է նաև հայերենի՝ որպես պետական լեզվի զարգացման խթանմանը:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930