Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանը և Մահինուր Գյոքթաշը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հույս հայտնելով, որ ոլորտային համագործակցությունը ևս կնպաստի դրան

Սեպտեմբեր 30,2025 17:08

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող RISE 2025 համաժողովի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Կողմերը խոսել են երկու երկրների ոլորտային առաջնահերթությունների ու այդ ուղղություններով իրականացվող աշխատանքների մասին։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է սոցիալական ծառայությունների շրջանակի ընդլայնման ու որակի բարելավման կարևորությունը։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հույս հայտնելով, որ ոլորտային համագործակցությունը ևս կնպաստի դրան։
Հանդիպման ավարտին կողմերը փորձի փոխանակման և համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930