«ՀԷՑ» ՓԲԸ-ում Ընկերության կարիքների համար նախագծային ծառայությունների մատուցման նպատակով մեկնարկել են հաղթող ճանաչված 4 Ընկերությունների կողմից 6 առանձին չափաբաժիններով իրականացվող նախագծային աշխատանքները, իսկ շինարարական աշխատանքների պատվիրակման նպատակով մրցութային կարգով նոր ընկերություններ ներգրավելու գնահարցման գործընթացը կմեկնարկի այսօր.
ՀՀ ամբողջ տարածքում նոր սպառողների տեխնոլոգիական միացման, էլեկտրական էներգիայի կորուստների նվազեցման և հատուկ ծրագրերով նախատեսվող էլեկտրամատակարարման աշխատանքների կատարման համար` կապալառու կազմակերպության ընտրության նպատակով, այսօր «ՀԷՑ» ՓԲ Ընկերությունում մեկնարկել են ներառական, բաց և թափանցիկ գնահարցման գործընթաց՝ ընդհանուր 7 չափաբաժիններով:
Համաձայն 1-ին փուլի արդյունքների՝ այս մրցութային գործընթացի նկատմամբ հետաքրքրություն դրսևորած ընկերությունների թիվը 20-ն է, հաջորդ փուլով՝ գնային առաջարկ ստանալու նպատակով, մասնակցության ցանկություն հայտնած ընկերություններին կտրամադրվեն տեխնիկական բնութագրեր, այնուհետև 2-րդ փուլի ամփոփման ավարտին կմեկնարկի բուն մրցութային գործընթացը:
«ՀԷՑ» ՓԲ Ընկերության էլեկտրամատակարարման աշխատանքների կատարման համար կապալառու կազմակերպությունները գործընթացներն իրականացնելու են հետևյալ 7 լոտերով՝
Կարդացեք նաև
Լոտ 1-Տավուշի մարզ («Աղստև» մասնաճյուղ), Շիրակի մարզ («Ղարս» մասնաճյուղ), Լոռու մարզ («Դեբեդ» մասնաճյուղ), Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր («Գեղամա» մասնաճյուղ) (բացի «Չարենցավան», «Հրազդան» էլ.ցանցերից)
Լոտ 2- Կոտայքի մարզ («Նաիրի» էլ.ցանց), («Չարենցավան») էլ.ցանց
Լոտ 3- Կոտայքի մարզ՝ «Աբովյան» շահագործման շրջան, «Հրազդան» էլ.ցանց
Լոտ 4- Արարատի և Վայոց Ձորի մարզեր («Արաքս» մասնաճյուղ), Սյունիքի մարզ («Տաթև» մասնաճյուղ)
Լոտ 5- Արմավիրի և Արագածոտնի մարզեր («Մուսալեռ մասնաճյուղ»)
Լոտ 6- Երևան քաղաքի՝ «Նորք», «Արաբկիր», «Կենտրոն» շահագործման շրջաններ
Լոտ 7- Երևան քաղաքի՝ «Մաշտոց», «Էրեբունի», «Շենգավիթ» շահագործման շրջաններ:
Արձանագրենք, որ նախկինում 4 կապալառու ընկերություններ աշխատանքներն իրականացրել են 6 բրիգադներով, մինչդեռ այսուհետ նույն ծավալի շինամոնտաժային աշխատանքները կկատարեն մրցութային գործընթացով հաղթող ճանաչված 7 կապալառու ընկերություններ՝ ընդհանուր 28 բրիգադներով՝ նպատակ ունենալով առավել վերահսկելի ժամկետներում իրականացնել նոր բաժանորդների միացման գործընթացը։
«ՀԷՑ» ՓԲ Ընկերության Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականի հիման վրա՝ տեխնիկական տնօրինության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված համապարփակ ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ ս.թ.-ի հոկտեմբերի 8-ի դրությամբ նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված դիմում-հայտերի կատարման ժամկետների նախագծային աշխատանքների փուլում պայմանագրային ժամկետի խախտումներով առկա են 276 դիմում-հայտեր, մասնավորապես՝
«Վոլիոս» ՓԲ ընկերության կողմից ուշացումներ՝ թվով 265 միացման հայտերի դեպքում
«Էներգացանցնախագիծ» ՓԲ ընկերության կողմից ուշացումներ՝ թվով 11 միացման հայտերի դեպքում:
Այս պահի դրությամբ, նոր բաժանորդների միացումներն իրականացնող 4 կապալառու ընկերությունների կողմից շուրջ 600 դիմում-հայտերում ունենք պայմանագրային ժամկետների խախտումներ (ուշացումներ) որոնցից՝
«Կասկադ էներգո Սերվիս» ՍՊ ընկերության կողմից ուշացումներ՝ թվով 112 միացման հայտերի դեպքում
«Արեւ Քնստրաքշն» ՓԲ ընկերության կողմից ուշացումներ՝ թվով 206 միացման հայտերի դեպքում
«Լույս Էներջի» ՓԲ ընկերության կողմից ուշացումներ՝ թվով 106 միացման հայտերի դեպքում
«Ինտեկո Էներգո» ՓԲ ընկերության կողմից ուշացումներ՝ թվով 175 միացման հայտերի դեպքում:
«ՀԷՑ» ՓԲԸ Ժամանակավոր կառավարչի հանձնարարությամբ՝ Ընկերության տեխնիկական տնօրինության համապատասխան ստորաբաժանումներն այս փուլում ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում պայմանագրի կողմ հանդիսացող ընկերությունների հետ՝ արագացնելու գործող պայմանագրերով սահմանված ժամկետների և պարտավորությունների երկուստեք կատարման ենթակա աշխատանքների իրականացումը:
Շնորհակալություն ենք հայտնում մեր քաղաքացիներին՝ ստեղծված իրավիճակում միացման աշխատանքների ժամկետների նկատմամբ դրսևորած ըմբռնման համար:
«ՀԷՑ» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժին