Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրովի արդարադատությանն ու խամաճիկային իրավապահ համակարգի գոյությանը մնացել են հաշված ամիսներ». «Ապրելու երկիր»

Հոկտեմբեր 20,2025 19:10

Որևէ հանցագործություն չի կարող մնալ անպատիժ, առավել ևս պարսավելի է, երբ այն կատարվում է պետական պաշտոնյաների կողմից։

Սակայն Գյումրիի քաղաքապետարանի շուրջ տեղի ունեցածը անընդունելի ու դատապարտել է այն առումով, որ իշխանության ներկայացուցիչները ենթադրյալ հանցագործությունը հերթական անգամ շատ արագ ներկայացնում են որպես դատավճիռ՝ անտեսելով իրենց իսկ զբաղեցրած պաշտոնների պատասխանատվությունը։

Իրավապահ համակարգի գործողությունները շարունակում են իշխանական քարոզչամեքենայի մաս կազմել. ընդդիմադիր պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերն էլ վերածվում են սերիալային ժանրի պատմությունների։

Այս իրավիճակում մենք կրկին բախվում ենք ընտրովի արդարադատության երևույթին, երբ չարաշահումների բացահայտումն ու դրանց վերաբերյալ քրեական գործերի հարուցումը «շատ պատահական» համընկնում են անձանց քաղաքական ակտիվության հետ։ Իսկ ահա, իշխանական պաշտոնյաների հնարավոր չարաշահումները ավարտվում են սոսկ լրագրողական հետաքննական նյութերով։

Ընտրովի արդարադատությանն ու խամաճիկային իրավապահ համակարգի գոյությանը մնացել են հաշված ամիսներ։

Նախկին բարքերին վերադարձ չի՛ լինելու, ներկաների իշխանությունը շարունակություն չի՛ ունենալու։

 

«Ապրելու Երկիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031