Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՕՍԱԱՖ-ի գույք՝ շատ էպիկ է հնչում, երեւի ոչ ոք չգիտի ԴՕՍԱԱՖ-ն ինչպես է բացվում. Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբեր 04,2025 11:44

Կառավարության դեկտեմբերի 4-ի նիստի օրակարգում 53 հարց կար, գերակշիռ մասը՝ չզեկուցվող: «ԴՕՍԱԱՖ-ի գույք՝ շատ էպիկ է հնչում…ԴՕՍԱԱՖ համահայկական հայրենասիրական կազմակերպություն: Սա մեր իրականության հատուկ հետազոտության նյութ պետք է դառնա, ուզում եմ հիշել ԴՕՍԱԱՖ ոնց է բացվում, երեւի ոչ մեկ չգիտի… »,-թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ հեգնեց Փաշինյանը: Ի թիվս այլնի նա անդրադարձավ նաեւ այլ կազմակերպությունների սեփականության ծագմանը: Նիկոլ Փաշինյանը տեղծագործական միությունների տնօրինած գույքից էլ խոսեց:

«Ստեղծագործական միությունների հետ կապված ասում ենք, որ պատրաստ ենք լինել ճկուն, որպեսզի ստեղծագործական միություններն իրենց անհրաժեշտ գործունեության համար գույքը տիրապետեն, բայց այնուամենայնիվ պետք է արձանագրվի, որ հանրային սեփականության մասին է խոսքը, եւ հանրության իրավունքները կառավարության միջոցով պետք է պահպանվեն»,-ասաց նա:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ նշեց. «Մենք շարունակում են ուսումնասիրությունները նաեւ հկ-ների հետ կապված, որոնք ըստ էության ապօրինի տնօրինում են պետական սեփականություն հանդիսացող գույքերը, դրանք տարբեր տեսակի միություններն են: Այս պահին ուսումնասիրության ներքո են գտնվում Ժուռնալիստների, նկարիչների, գրողների միությունների եւ մի շարք այլ ստեղծագործական միավորումներին պատկանող գույքերը»:

Կառավարության նիստն ամբողջությամբ.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031