ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը
Քիչ առաջ «ՀՀ ԱԳՆ-ն» հաղորդագրություն տարածեց, ըստ որի «դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը»։
Այցելելով Եվրոպական խորհրդի կայքը՝ տվյալ նիստի հետ կապված գտա հետեւալ հաղորդագրությունը ( նկար 1-ին ) ՝ «դեկտեմբերի 15-ի Արտաքին գործերի խորհրդին ընդառաջ ԵՄ ԱԳ նախարարները նախաճաշի (ընդգծվում է իմ կողմից) ընթացքում ոչ պաշտոնական փոխանակում կունենան Արարատ Միրզոյանի հետ»։
Կարդացեք նաև
Հերթական մանիպուլյացիան բացահայտվեց՝ Արարատը ոչ թե ԵՄ նախարարների ձեւաչափով հանդիպման է մեկնում, այլ նրանց հետ նախաճաշի։
Թեմայի հետագա ուսումնասիրությունները բերեցին ինձ Լատվիայի ԱԳՆ կայք, որի շնորհիվ իմացանք, որ գալիք նախաճաշի շրջանակներում քննարկվելու են Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունները:
Այսինքն, բեկոնի, պանրի տեսականու, օմլեթի եւ տաք կրուասանների ակոմպանիմենտով դրսի (կապ չունի թե որ) շրջանակները քննարկելու են ՄԵՐ երկրի ընտրությունները։
Կրկնեմ՝ կապ չունի, թե որ մայրաքաղաքներում է Հայաստանը հայտնվում նախաճաշի՝ գեոպոլիտիկ եւ իրական, մենյուում՝ Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն:
Ակնհայտ է, որ Հայաստանի «էլեկտորալ» հարցը իրականում վերածվում է իշխող ռեժիմի վերարտադրությանն ուղղված եւ երկրի ինքնիշխանության վրա տապանաքարը ցեմենտելու ծրագրի։
Ավելի բացահայտ միջամտություն պետության ներքին գործերին դժվար է պատկերացնել։




















































