Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ համար ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, նա բանտարկվել է եկեղեցուն սատարելու համար»․ Ջոն Այբներ

Փետրվար 03,2026 19:55

Ջոն Այբներն ասաց, որ այս պահին, երբ ի հակադրություն կաթողիկոսի՝ այսպես կոչված բարենորոգման շարժումն է տեղի ունենում, կարևոր է հիշել, թե ինչպես 1920-ականներին հոգևորականները, որոնք բարենորոգումների մաս էին կազմում, այնուհետև, երբ դադարեցին պետության համար օգտակար լինել, 1930-ականներին դեն նետվեցին․ «Արդեն իրենք հալածանքի զոհ դարձան»։

«Մեզ համար ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, նա բանտարկվել է եկեղեցուն սատարելու համար։

Նա Կաթողիկոսին հենակից եղավ և մեծ ֆինանսական հովանավոր է եկեղեցու համար։ Հենց այս տեսակ մարդկանց էին բոլշևիկները թիրախավորում և նրանց ունեցվածքն ազգայնացնում՝ պետական դարձնում։ Այստեղ ոչ միայն ազատազրկում ենք դիտարկում, այլև մասնավոր բիզնեսների պետականացում»,- Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (Christian Solidarity International, CSI) և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ACPR) կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց CSI նախագահ, հայտնի իրավապաշտպան Ջոն Այբները՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի հետ կատարվածին։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ այն, ինչ կատարվում է եկեղեցու դեմ այժմ, իր պրակտիկայում նման բանի ականատես եղե՞լ է։ Ջոն Այբները պատասխանեց․ «Այո, ականատես եղել եմ, երբ ավելի երիտասարդ էի՝ 35-40 տարի առաջ խորհրդային ժամանակներում, երբ պայքարում էին կրոնական ազատության համար։

Տեսնում էինք հակաքրիստոնեական խորհրդային ուժեր, որոնք նման պայքար էին մղում՝ կիրառելով նմանատիպ մարտավարություն քահանաների և եպիսկոպոսների դեմ, որոնք հաճախ ազատազրկվում էին և երբեմն սպանվում։ Պետության կողմից գոյություն ուներ «խաղաղության քահանա» հասկացություն, որոնցով էին փոխարինվում այն քահանաները, որոնք չէին ցանկանում համագործակցել պետության հետ այն կանոններով, որոնցով պետությունը ցանկանում էր։

Բոլոր հայերը պետք է տեղյակ լինեն, որ 1920-ականներին նման մի բան էր տեղի ունենում։ ՀՀ-ում բոլշևիկները բարձրացրին այսպես կոչված ազատ եկեղեցու շարժում, որպեսզի եկեղեցու և պետության միջև խաղաղություն և համագործակցություն հաստատեն։

Նրանք ազատազրկում էին հոգևորականներին, առգրավում նրանց ունեցվածքը, ֆինանսավորում էին այն հոգևորականությանը, որոնք համագործակցում էին իրենց հետ «ազատ եկեղեցու» կարգախոսի ներքո։ Նրանք, որոնք բարենորոգումների մաս էին կազմում, հետո, երբ դադարեցին պետության համար օգտակար լինելուց, 1930-ականներին դեն նետվեցին, քանի որ այլևս օգտակար չէին, և հենց իրենք արդեն հալածանքի զոհ դարձան։ Կարևոր է հիշել պատմությունն այս պահին, երբ այժմ, ի հակադրություն կաթողիկոսի, այս բարենորոգման շարժումն է տեղի ունենում»։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728