Viva-ն հայտարարում է NetApp-ի հետ համագործակցության մեկնարկի մասին՝ դառնալով ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում։ Գործընկերության շրջանակում Viva-ն բիզնեսներին կառաջարկի տվյալների պահպանման, պաշտպանության և կառավարման ժամանակակից լուծումներ՝ ապահովելով տեղեկատվության անվտանգությունն ու շարունակական հասանելիությունը։
NetApp-ը համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերություններից է, որն աջակցում է կազմակերպություններին՝ անվտանգ պահպանելու, արդյունավետ կառավարելու և պաշտպանելու իրենց տվյալները։
Գործընկերության արդյունքում Viva-ն հայկական բիզնեսներին կտրամադրի NetApp-ի առաջադեմ լուծումները՝ ապահովելով տվյալների պաշտպանությունն ու հասանելիությունը՝ անկախ ենթակառուցվածքի տեղակայման միջավայրից (ընկերության գրասենյակ, տվյալների կենտրոն կամ ամպային հարթակներ)։
Ժամանակակից բիզնեսի գործունեությունը մեծապես կախված է տվյալների անվտանգ պահպանությունից՝ ներառյալ հաճախորդների անձնական տվյալները, հաշվապահական համակարգերը, փաստաթղթաշրջանառությունը, հավելվածներն ու հաղորդակցման հարթակները։
Կարդացեք նաև
Բիզնեսի աճին զուգընթաց ավելանում են նաև տվյալների ծավալներն ու դրանց հետ կապված ռիսկերը՝ համակարգերի խափանումներ, կիբեռհարձակումներ և տվյալների կորստի վտանգ։
NetApp-ի տեխնոլոգիական լուծումների և Viva-ի տեղական փորձառության համադրումը հնարավորություն կտա ընկերություններին ձևավորել առավել հուսալի և անվտանգ տեխնոլոգիական հիմք՝ ապահովելով բիզնեսի անխափան գործունեությունն ու կայուն զարգացումը։ Սա թույլ կտա նվազեցնել համակարգային խափանումների ռիսկերը, ապահովել ենթակառուցվածքների կայուն աշխատանքը և պաշտպանել տվյալները կիբեռհանցագործություններից։


















































