Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվանագիտական կարճատեսության ցցուն ու աններելի ակտ՝ տարածաշրջանի հիմնական ու դարավոր բարեկամ երկրի՝ սեփական եկեղեցու բացառիկությունը գնահատող և խնկարկող եղբայրական վրաց ժողովրդի հանդեպ․ Լիլիթ Գալստյան

Մարտ 22,2026 10:55 Share

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց։
Ամենայն Հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ին չարտոնեցին մասնակցելու Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը։

Աներկբա է՝ չարտոնեց անձամբ Ն․ Փաշինյանը, քանզի նա է կառավարությունը, միաժամանակ՝ գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, հոգևոր բարենորոգիչը, կադրերի բաժնի վարիչը և առհասարակ՝ ամեն-ամեն բան․․․

Ու թեև վաղուց Ալֆրեդ Հիչկոկի չավարտվող ֆիլմ հիշեցնող մեր իրականության մեջ ոչինչ այլևս չի զարմացնում, այուամենայնիվ, չեմ կարող ցավով, ամոթով ու նողկանքով չարձանագրել, որ սա ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ փոքրոգության ու վրեժխնդրության հերթական քայլն է, այլև արգահատելի վերաբերմունք եղբայրական Վրաց ժողովրդի, նրա կորստի և սգի նկատմամբ։

Սա նաև դիվանագիտական կարճատեսության ցցուն ու աններելի ակտ է՝ տարածաշրջանի հիմնական ու դարավոր բարեկամ երկրի՝ սեփական եկեղեցու բացառիկությունը գնահատող և խնկարկող եղբայրական վրաց ժողովրդի հանդեպ։ Նաև արհամարհանք հայ ժողովրդի անանդույթներին ու արժանապատվությանը։

Եվ իշխող ողջ վարչախմբում չգտնվեց գեթ մեկը, որը համարձակություն կունենար բարձրաձայնելու, կանխելու, ընդվզելու այս ոչ մարդկային, ոչ քրիստոնեական, ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական, ոչ պետական, փոքր մարդու քինախնդիր վարքը․․․

Հ․Գ․ Ուրախ ավտոբուսում աշխարհը հավերժական ճոճք է թվում, ուր խաշած կարտոֆիլի գոլորշու մեջ փակվել են բոլոր հորիզոնները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031