Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր, այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնել. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

Մարտ 23,2026 19:15 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր՝ անվտանգության ծրագիրը ներկայացնելու։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։

«Իրավիճակն արդեն բարդ է, մենք անցել ենք փշալարերի կողքով, անցել ենք ադրբեջանական նշանառության կետերի կողքով, տեսել ենք ադրբեջանական դրոշներ, որոնք գտնվում են շատ մոտիկ, մարդկանց անվտանգության մտահոգությունները բավականին շատ են և մենք եկել ենք իրենց նկարագրելու ու ներկայացնելու մեր ծրագիրը։

Բաղանիսցին իրեն անվտանգ չի զգում, ապրում է ուղղակի՝ հույսի հաշվին, որը անկարող է ամբողջությամբ ապահովել իրենց կյանքն ու անվտանգությունը։

Մենք առաջարկում ենք հզոր պաշտպանություն, կիրառել նորագույն տեխնոլոգիաները, որպեսզի մեր սահմանում կանգնած տղաները կարողանան ապահովեն թե իրենց անվտանգությունը, թե սահմանամերձ գյուղի անվտանգությունը»,- նշել է անվտանգության թիմի անդամը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031