Լրահոս
Օրվա լրահոսը

«Տելեգրամ կանալով թմրամիջոցների գովազդի ու իրացման համար պատիժը խստացնել՝ սահմանելով 4-8 տարվա ազատազրկում»․ Հայկ Սարգսյանի նախագիծը

Ապրիլ 14,2026 16:38 Share

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում եւ խստացնել Տելեգրամ ալիքներով թմրամիջոցների գովազդի ու իրացման համար պատիժը։

ԱԺ նստաշրջանում, ներկայացնելով իր հեղինակած նախագիծը, Հայկ Սարգսյանն ասաց․ «Ժամանակն է, որպեսզի թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալների կրճատման համար կիրառենք այն սկզբունքը, որ պատիժը պետք է լինի խիստ եւ համադրելի արարքի ծանրության հետ։ Այս օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում եմ խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մի շարք հանցագործությունների պատժաչափերը։ Առաջինը՝ իրացնելու նպատակով թմրամիջոց արտադրելը, պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, առաքելը, տարածելը, գովազդելը եւ իրացնելը, եթե տեղի ունենա տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, օրինակ, Տելեգրամ կանալով, ապա առաջարկում եմ պատիժը խստացնել եւ 3-6 տարվա փոխարեն նախատեսել 4-8 տարվա պատիժ»։

Նույն հանցագործությունն անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ կատարելու դեպքում առաջարկվում է առավել խիստ պատիժ սահմանել եւ 3-6 տարվա ազատազրկման փոխարեն նախատեսել 6-12 տարվա պատիժ։

Մանրամասները՝ տեսանյութում

Հայկ Սարգսյանն ասաց, որ բազմաթիվ երկրներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար խիստ պատիժներ են սահմանվում, մի շարք երկրներում նաեւ մահապատիժ է սահմանվում։ Բազմաթիվ զարգացած երկրներում այս հանցագործության համար մինչեւ ցմահ ազատազրկում է նախատեսվում։

«Նաեւ քննարկումների արդյունքում գործընկերներին առաջարկել եմ, որպեսզի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության համար մենք նույնպես ավելի բարձր պատժաչափեր նախատեսենք՝ մինչեւ 20 տարվա ազատազրկում։ Մեր գործող օրենսդրությամբ խոշոր չափերի թմրամիջոցների իրացման համար առավելագույն պատիժը 12 տարին է»

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930