Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն շարունակելու է անզիջում պայքարը՝ իր սատարումը բերելով իրական ընդդիմադիր ուժերին եւ ազգային օրակարգին»․ Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 14,2026 17:00 Share

«Թեև հասարակության որոշ խմբեր ակնկալիք ունեին, որ Հայաստանում լայն թափ առնող ընտրական գործընթացները պետք է դառնային ծրագրային, գաղափարական բանավեճերի հարթակ, սակայն իշխանությունը, հավատարիմ մնալով իր արատավոր քաղաքական գծին, այն վերածում է վիրավորանքի, զրպարտության, կեղծիքի, անարդարության և անհավասար պայմաններում առավելություն ապահովելու անազնիվ մրցասպարեզի»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը:

Նա հավելեց․ «ՀՀԿ-ն իր համագումարյան բանաձևով արձանագրեց, որ մեր քաղաքական առաջնահերթությունը ինքնանպատակ իշխանություն ունենալը չէ, այլ Հայաստանի ինքնիշխանության, պետականության, ազգային արժեքների ու արժանապատվության, ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագայի պաշտպանությունն է: Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր ուժերը հաջողություն հասնելու ճանապարհին իրենց գործողությունների հիմքում պետք է դնեն նախորդ տարիների խորհրդարանական, փողոցային պայքարի փորձն ու արդյունքները և անհրաժեշտ եզրահանգումներ անեն: Սեփական սխալների ընդունումը քաղաքական թուլության նշան չէ, այլ դրանցից հետևություններ անելով՝ ապագան կառուցելու և հանրային վստահությունը ամրապնդելու նախապայման: Այլ է խնդիրը, որ իշխանությունը բուն ընտրությունների հարցի՝ իր համար շահեկան լուծման ճանապարհը տեսնում է ոչ թե ազատ, արդար, հավասար, մրցակային միջավայրում պայքարի, այլ ապօրինությունների միջոցով քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու, վնասելու, ընդհուպ՝ ազատությունից զրկելու ճանապարհով»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ըստ Աբրահամյանի՝ գործող ռեժիմի քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները, այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը, վարչական ռեսուրսի չարաշահումը, տեղեկատվական անհավասար պայմանների ստեղծումը, արտաքին ապօրինի միջամտությունները հիմք են տալիս պնդելու, որ խաթարվում է ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքը՝ ոչ լեգիտիմ դարձնելով պրոցեսի էությունը:

«Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ հանրապետականն իր ներուժի, փորձառության և հետևողականության միջոցով շարունակելու է անզիջում պայքարը՝ իր սատարումը բերելով իրական ընդդիմադիր ուժերին, ազգային օրակարգին՝ հաջողություն ապահովելու և երկրի զարգացումը ճիշտ հուն վերադարձնելու համար»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930